Տուխելը չի բացառել Նեյմարի հեռանալը ՊՍԺ-ից
Ֆրանսիական ՊՍժ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Ֆրանսիայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ռենի» հետ խաղից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Գերմանացի մարզիչը չի բացառել, որ թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարը կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա»:
«Տրանսֆերային պատուհանի ավարտին դեռ 2 շաբաթ կա: Ամեն ինչ կարող է պատահել: Ես ցանկանում եմ, որ Նեյմարը մնա ՊՍԺ-ում, սակայն եթե նա ցանկանում է հեռանալ, ապա մենք պետք է արժանի փոխարինող գտնենք նրան»,- L'Equipe-ի հաղորդմամբ՝ ասել է 45-ամյա մասնագետը:
«Բարսելոնայի» ներկայացուցիչներն օգոստոսի 19-ին կրկին մեկնել են Փարիզ, որտեղ անձամբ բանակցություններ կվարեն Նեյմարի տեղափոխության շուրջ:
Ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Նեյմարին փոխարինողի դերում ակումբի մարզչական շտաբը տեսնում է «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային: