Ակտիվիստ Գեղամ Ադյանը տեղափոխվել է հիվանդանոց
Ակտիվիստ Գեղամ Ադյանը Արաբկիր ոստիկանության մոտից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը:
Տնօրենի տեղակալն ասաց, որ նա հայտարարում է` իրեն խփել են, սակայն ըստ դիագնոզի` նրա մոտ նեւրոտիկ ռեակցիա է, սրտի ռիթմի խանգարում:
Այժմ բուժզննում է իրականացվում, հիվանդի վիճակը գնահատվում է բավարար:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ ԱԺ-ի մոտ Ամուլսարի շահագորման դեմ բողոքող 6 ակտիվիստներ են բերման ենթարկվել:
Հայտնել էինք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել էր հանդիպման:
Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: