Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավորների հանդիպումն ավարտվեց. վարչապետը ուղիղ եթերում հանդես կգա հայտարարությամբ
Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ, որի օրակարգում Ամուլսարի հանքի շահագորման հարցն էր:
Հանդիպումից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպմանը վարչապետը ներկայացրեց այսօր առավոտյան Բաղրամյան 26–ում տեղի ունեցած հանդիպման արդյունքները. «Կարծում եմ օրվա ընթացքում վարչապետը հանդես կգա հայտարարությամբ ուղիղ եթերով»,-ասաց նա:
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Այսօր առավոտվանից արդեն երեք քննարկում ենք արել Ամուլսարի հարցով: Լսել եմ բոլոր փաստարկներն ու հակափաստարկները: Իմ եզրակացության վերաբերյալ երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ»: