Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից 6 անձ բերվել է ոստիկանություն
Ազգային ժողովի մոտ Ամուլսարի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստների և ոստիկանների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո 6 անձ է բերվել ոստիկանություն։
Քաղաքացիները ոստիկանություն են բերվել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինականպահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստները փորձել էին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո միջադեպ էր տեղի ունեցել նրանց և ոստիկանների միջև:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել էր հանդիպման:
Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: