Պարզվել է՝ շրթունքի վերեւում փոքրիկ բիծը վտանգավոր քաղցկեղի նշան է
Պարզվել է Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգից Թրեյսի Ֆրենչի շրթունքի վերեւում փոքրիկ եւ աննկատ բիծը մաշկի վտանգավոր քաղցկեղի նշան է:
The Sun-ը հայտնում է, որ բաց վարդագույն փոքրիկ բիծը կնոջ դեմքին հայտնվել է մի քանի տարի առաջ: Ժամանակի ընթացում բիծը պատվել է բարակ թեփիկներով:
Դա նկատելով մաշկաբանը անհանգստացել է, սակայն պացիենտը որոշ ժամանակ նշանակություն չի տվել նորագոյացությանը, մինչեւ որ այն սկսել է կարմրել:
Այդ ժամանակ Թրեյսին վերջապես դիմել է հիվանդանոց, որտեղ նրան ուղարկել են բիոպսիայի: Նրա մոտ տափակ բջջային կարցիոնոմա՝ մաշկի չարորակ ուռուցք է հայտնաբերվել:
Թրեյսիին վիրահատել են, ուռուցքը հեռացրել: Այժմ նա իրեն լավ է զգում, իսկ բոլոր ընթերցողներին խորհուրդ է տալիս ավելի ուշադիր պաշտպանել մաշկը արեւի ուղիղ ճառագայթներից եւ մաշկի վրա ցանկացած անսովոր բծերի հայտնվելու դեպքում դիմել բժիշկներին: