Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է նշել, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ նախատեսված է հանդիպում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումն արդեն մեկնարկել է:
Վարչապետը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես, հարցին, թե ինչ արդյունք է եղել ջերմուկցիների հետ հանդիպման արդյունքում, նա միայն ասաց «կներեք» և մտավ շենք:
Նշենք, որ այստեղ ժամանելուց առաջ վարչապետը Բաղրամյան 26-ում հանդիպում էր ունեցել ջերմուկցիների հետ և քննարկել Ամոփւլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրը:
Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա էր ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: