«Մոնակոն» կփորձի ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին մինչև այս տրանսֆերային պատուհանի փակվելը
«Մոնակոն» կփորձի ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին մինչեւ այս տրանսֆերային պատուհանի փակվելը։ Ֆրանսիայի առաջնությունում հանդես եկող ակումբը 26-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել է 65 միլիոն եվրո, իսկ Իկարդիին պատրաստ է վճարել տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է Football Italia-ն։
«Նապոլին» եւս Իկարդիի համար առաջարկել է 65 միլիոն եվր, սակայն կարող է վճարել 9,5 միլիոն եվրո աշխատավարձ։
Իկարդիի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ «Ռոման» ու «Յուվենտուսը»։
Անցած մրցաշրջանում Իկարդին «Ինտերի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։