Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանի ամենամեծ պարտապաններից մեկն է
Հայաստանը ԱՊՀ երկրների շրջանում Ռուսաստանի ամենամեծ պարտապաններից մեկն է: Ըստ ՌԲԿ-ի ՝ Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը ՝ 0,3 միլիարդ դոլար պարտքով:
Խոսքը 2015 թվականից Ռուսաստանի կողմից Հայաստանին ռուսական սպառազինություն գնման եւ հայկական ատոմակայանի շահագործման համար տրամադրվող վարկերի մասին է: Պորտալն այս տվյալները մեջբերում է վկայակոչելով 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները:
Առաջին տեղում Բելառուսն է: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ Բելառուսի պարտքը կազմում է 7,55 միլիարդ դոլար (ՌԲԿ-ին ցուցանիշը տրամադրել է Բելառուսի ֆինանսների նախարարությունը):
Ռուսաստանի բանկի համաձայն՝ Մինսկի պարտքը գրեթե չի փոխվել է 2018-ի վերջի համեմատությամբ, երբ այն կազմել էր 7,52 միլիարդ դոլար:
2012-ին ՌԴ-ին Բելառուսի պարտքը կրկնապատկվել է: Սակայն 2019-ի ամռանը Մոսկվան վերջին տարիների ընթացքում առաջին անգամ հրաժարվել է վերաֆինանսավորել բելառուսական պարտքի ներկայիս մասը (առաջին փոխվարչապետ Անտոն Սիլուանովը հունիսին ասում էր, որ Մոսկվան Մինսկից տնտեսական ինտեգրմանն ընդառաջ քայլեր է սպասում), եւ Բելառուսը վարկ էր խնդրել Չինաստանից, ինչպես նաեւ ռուսական շուկայում ռուսական ռուբլիով պարտատոմսեր տեղաբաշխել:
Չինաստանը Ռուսաստանից հետո Բելառուսի երկրորդ խոշոր վարկատուն է:
Ռուսաստանի երկրորդ պարտապանը Ուկրաինան է՝ մոտ 3.7 մլրդ դոլար պարտքով:
Կիեւը, Մոսկվայի կարծիքով, եվրապարտատոմսերով դեռեւս 3,075 միլիարդ դոլար է պարտք , որը 2013-ի դեկտեմբերին ձեռք էր բերել Ազգային բարեկեցության հիմնադրամը:
2015-ի դեկտեմբերին Ուկրաինայի նոր իշխանություններն այդ արժեթղթերի հետ կապված դեֆոլտ էին հայտարարել՝ առանց վճարելու պարտքի հիմնական գումարը եւ վերջնական կտրոնը:
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ Անգլիայի դատարան էր դիմել (պարտատոմսերը կարգավորովում էին բրիտանական իրավունքով) եւ կողմերը մինչ այսօր դատավիճում են:
Ուկրաինան չի ընդունում ՌԴ-ի նկատմամբ այդ պարտքը, կարծելով նախ, որ դրանք կոմերցիոն արժեթղթեր էին, այլ ոչ թե միջպետական վարկ, եւ երկրորդ՝ փորձելով ապացուցել, որ ՌԴ-ն ստիպել է թողարկել այդ պարտատոմսերը: Բայց Ռուսաստանի Ֆինանսների նախարարությունը կարծում է, որ դա երկկողմ միջկառավարական վարկ էր, եւ այն դեռ հաշվի է առնում Ազգային բարեկեցության հիմնադրամի հաշվեկշռում: