«Թող չվախեցնեն, որ ներդրողը Լիդիանի պատճառով չի գա. Բոլորը հասկանում են Լիդիանը ով է». փաստաբանը` Ամուլսարի խնդրի մասին
Սա ազգային անվտանգության խնդիր է: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, լրագրողների հետ զրույցում փաստաբան Գեղամ Սիմոնյանը` անդրադառնալով հանքի շահագործմանը:
«Մենք ունենք իշխանության սուրոգատ, էս տղեն ես բան չեմ ասում, միգուցե փորձում ինչ-որ հարց լուծի, բայց ինքը շրջապատված է մարդկանցով, որոնք ոչինչ իրենցից չեն ներկայացնում: Սա է խնդիրը, վերջապես ուշքի եկեք, Հայաստանին Սահմանադրության փոփոխություն է պետք, Հայաստանին նոր ԱԺ է պետք, նոր իրավակարգ է պետք, կայուն իրավակարգ է պետք»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով, միայն այդ դեպքում երկիրը կզարգանա եւ ներդրողը կգա ու թող չվախեցնեն, որ ներդրողը Լիդիանի պատճառով չի գա. «Բոլոր ներդրողները հասկանում են Լիդիանը ով է, ինչ ընկերություն է, եւ օֆշորային սկանդալի մեջ ոչ ոք չի ուզում թաթախվի, եւ ոչ ոք չի ուզենա որեւէ կապ ունենա Լիդիանի հետ, կամ որեւէ հղում անի Լիդիանին, կամ Լիդիանի փորձին: Լիդիան ընկերությունն այսօր կամա, թե ակամա, ինչ-որ մեկի մասնակցությամբ, միգուցե գործող նախագահի, որը խորհրդի անդամ էր: Մի խոսքով` էս ընկերությունը լոբբինգ է անում, ընկերության հետեւում կանգնած մարդիկ լոբբինգ են անում զուտ իրենց շահերի համար: Ազգային շահը երկրորդված է ժողովուրդ ջան: Սա ազգային անվտանգության խնդիր է, իրավական հարթության մեջ չի խնդիրը գտնվում»,-ասաց նա:
Անդրադառնալով հանքի հետ կապված քրեական գործին` փաստաբանն ասաց, որ ՔԿ-ն գործը տանում են կարճման, այնինչ գործը ենթակա է վերանայման:
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Այս պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիներին հրավիրել է հանդիպման: Միաժամանակ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: