Թուրքիայում 3 քուրդ քաղաքապետերի հեռացրել են պաշտոնից. ձերբակալվել են մեծ թվով քուրդ գործիչներ
Թուրքիայի քրդաբնակ Վանի, Դիարբեիքրի ու Մարդինի քաղաքապետարանները շրջափակվել են ոստիկանության կողմից։
Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Վանի, Մարդինի եւ Դիարբեքիրի քաղաքապետերը հեռացվել են պաշտոններից, իսկ նրանց փոխարինող Անկարան նշանակել է նահանգապետերին։
Ոստիկանությունը 29 նահանգներում իրականացվող խոշոր գործողությունների ժամանակ ձերբակալել է քրդական PKK–ի հետ կապեր ունենալու մեջ կասկածվող 418 քուրդ գործչի։