Արցախում «Նիսսան»-ը բախվել է էլեկտրասյանը. Վիրավորներից մեկն անչափահաս է (լուսանկարներ)
Արցախում, օգոստոսի 18-ին ժամը 16:58-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ավտովթար:
Նախնական տվյալներով Կապանի բնակիչ 19-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «ՆԻՍԱՆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հարվածել էլեկտրասյանը:
Մարտունու ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարներն օգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել են կանչի վայր:
ՃՏՊ հետեւանքով` վարորդ Գոռ Գ.-ին եւ ուղեւոր 16-ամյա Էրիկ Գ.-ին (ՀՀ Կապան քաղաքի բնակիչ) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունու շրջանային բուժմիավորում» ՓԲԸ:
Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: