ՃՏՊ Մաշտոցի պողոտայում. Mercedes-ը բախվել է սյանը. 3 վիրավոր սիրիահայերից 2-ին մեքենայից դուրս են բերել փրկարարները (լուսանկարներ)
Երևանում, այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:15-ի սահմաններում Mercedes մակնիշի 01 MM 801 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայում՝ Կառավարական ընդունելությունների տան դիմաց, դուրս է եյկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավոր ուղեւորներին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները:
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդն ու հիվանդանոց տեղափոխված ուղեւորները սիրիահայեր են: