Ողջաբերդ գյուղի մոտ խոշոր hրդեհի մարման աշխատանքներին ավելի քան 100 բնակիչ է մասնակցել. այն դեռ չի մարվել
Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը:
Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:16-ին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Գեղադիր գյուղից 60 բնակիչ, իսկ Ողջաբերդ գյուղից՝ 50-ը
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: