Վայոց Ձորում այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք
ԱԻՆ «911» ծառայությանն այսօր՝ օգոստոսի 18-ին, ժամը 11:39-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Շատին և Սալլի գյուղերի միջև գտնվող դաշտում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ, մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին:
Այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք, թփուտներ և 11 գիհի՝ մասնակի:
Բարդ ռելիեֆի և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: