Շվեդ գիտնականները հայտնաբերել են ցավի նոր ռեցեպտոր
Շվեդ գիտնականները բացահայտել են ցավի նոր ռեցեպտոր, որը գտնվում է մաշկի մեջ եւ արձագանքում տարբեր մեխանիկական վնասվածքներին: Այդ մասին ասվում է Science պարբերականում հրապարակված գիտական հոդվածում:
Համաձայն Կարոլինայի ինստիտուտի գիտնականների հետազոտության՝ նոր ռեցեպտորը կազմված է գլիալ բջիջներից (նյարդային համակարգի օժանդակ բջիջներ): Այդ ցանցավոր օրգանը զգայուն է այնպիսի մեխանիկական վնասվածքների նկատմամբ, ինչպիսիք են, օրինակ, ներարկումները կամ ճնշումը:
Գիտափորձի ժամանակ գիտնականները հայտնաբերել են մեխանիկական ցավի նկատմամբ զգայունության ընդհանուր նվազում:
Հոդվածի համահեղինակներից մեկը՝ Կարոլինայի ինստիտուտի բժշկական բիոքիմիայի եւ բիոֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Պատրիկ Էրնֆորսը նշում է, որ տվյալ բացահայտումն արմատապես փոխում է ֆիզիկական զգայունության բջջային մեխանիզմների հասկացողությունը: Ընդ որում՝ այն չի բացառում, որ դա հնարավոր է կիրառել քրոնիկ ցավի դեմ նոր թերապիա մշակելու գործում: