Լևանդովսկի․ Կոուտինյոն կարճ ժամանակում կհարմարվի «Բավարիայի» խաղաոճին
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին վստահություն է հայտնել, որ «Բարսելոնայից» տեղափոխված բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հարմարման հետ կապված խնդիրներ չի ունենա խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմում։ Կոուտինյոն արդեն ժամանել է Գերմանիա եւ բուժզննում կանցնի։
«Չեմ կարծում, որ Կոուտինյոյին շատ ժամանակ կպահանջվի «Բավարիային» եւ թիմի խաղաոճին հարմարվելու համար։ Նա այն ֆուտբոլիստներից է, որը կարողանում է արագ հարմարվել նոր կոլեկտիվում»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Goal.com-ը։
27-ամյա ֆուտբոլիստը մեկ տարի վարձակալությամբ հանդես կգա «Բավարիայում»։
Կոուտինյոն «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018թ․ հունվարին «Լիվերպուլից» 145 միլիոն եվրոյով։ Նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։