Ալբինոս երկվորյակներին արևից պաշտպանելու համար ծնողներն անցել են 5 հազար կիլոմետր
Ալբինոս երկվորյակներին արևից պաշտպանելու համար ծնողներն անցել են 5 հազար կիլոմետր Արիզոնայից դեպի Մեն նահանգ:
Fox News-ի հաղորդմամբ՝ Մեն նահանգն, ի տարբերություն Արիզոնայի, համարվում է ավելի բարենմպաստ տարածաշրջան ուլտրամանուշակագույն ինդեքսի տեսանկյունից: Էլլի և Ռայան փոքրիկների ծնողները նշում են, որ ցանկանում են ապահովել իրենց երկվորյակներին առավել հարմարավետ պայմաններով՝ հաշվի առնելով նրանց առողջական վիճակը:
Չնայած Մեն նահանգի մեղմ կլիմայի՝ ծնողները լրացուցիչ պաշտպանական միջոցներ են կիրառում երեխաներին փողոց դուրս բերելիս: Արևապաշտպան ակնոցներն ու հատուկ հագուստը, ինչպես նաև գլխարկները պարտադիր ատրիբուտներն են բացօթյա տարածքում գտնվելիս: Բացի այդ, զբոսանքի տևողությունը խիստ սահմանափակ է՝ առավելագույնը 45 րոպե:
Երկվորյարկների մոտ ալբինիզմն ախտորոշվել էր նիստագմուս ունենալու շնորհիվ, որը ենթադրում է բարձր հաճախականությամբ աչքերի ակամա շարժումներ: Սովորաբար ալբինոսներն ունեն տեսողության խանգարում, այդ թվում՝ թերզարգացած ցանցաթաղանթի պատճառով:
Օլդրիջ և Արգոն անունով փոքրիկներն արդեն 18 ամսական են: Նրանց հետ միասին ընտանիքում մեծանում են ևս հինգ երեխաներ: