Լևոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Մաքսիմ Վաշյեր-Լագրավի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup սուպերմրցաշարի առաջին տուրում այս մրցաշարի անցած տարվա հաղթող, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ։ 25-րդ քայլում գրանցվեց ոչ ոքի։
Օգոստոսի 18-ին անցկացվելիք երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով կախաղա հոլանդացի Անիշ Գիրիի հետ, որն առաջին տուրում ոչ ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։