«Գանձասարն» ու «Լոռին» ոչ-ոքի խաղացին (լուսանկարներ) (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի երրորդ տուրում Կապանի «Գանձասարը» մրցեց «Լոռիի» հետ: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը:
29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Լոռիի» իսպանացի հարձակվող Խաբի Աուզմենդին: 57-րդ րոպեին «Գանձասարի» կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանն անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հաշիվը:
Այժմ «Լոռին» 4 միավորով չորրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Գանձասարը» 2 միավորով՝ 8-րդը:
Հայաստանի առաջնություն, երրորդ տուր
«Գանձասար» - «Լոռի»՝ 1:1
Էմիլ Եղիազարյան, 57, - Խաբի Աուզմենդի, 29