Սուդանի կառավարող ռազմական խորհուրդը եւ քաղաքացիական ընդդիմությունը իշխանության բաժանման պատմական համաձայնագիր են ստորագրել
Սուդանի կառավարող ռազմական խորհուրդը եւ քաղաքացիական ընդդիմությունը իշխանության բաժանման պատմական համաձայնագիր են ստորագրել, հայտնում է BBC News-ը:
Ըստ համաձայնագրի՝ կձեւավորվի նոր կառավարող խորհուրդ, որի կազմում կընդգրկվեն ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գեներալներ:
Մոհամմեդ Համդանը (Հեմտի) Դագոլոն, որը հայտնի է որպես Սուդանի ամենաազդեցիկ մարդ, խոստացել է պահպանել համաձայնագրի պայմանները:
Համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են նաեւ Եթովպիայի, Եգիպտոսի վարչապետը, ինչպես նաեւ Հարավային Սուդանի նախագահը:
Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները Սուդանում սկսվել էին ապրիլին՝ երկիրը երկար տարիներ կառավարող Օմար ալ Բաշիրի տապալումից հետո: