Օդանավակայանում «iPhone XR» հեռախոս գողացած կինը հրավիրվել է ոստիկանություն
Օգոստոսի 16-ին ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ մի կին օդանավակայանի մեկնման սրահի զուգարանից գողացել է «Այֆոն XR» բջջային հեռախոս:
Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողությունը կատարելու կասկածանքով կինը հրավիրվեց գծային բաժին:
Նա բացատրական աշխատանքի շնորհիվ տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել բջջային հեռախոսը:
Տուժողը հայտնաբերվել է: Հեռախոսը վերադարձվել է տիրոջը, որն էլ հրաժարվել է հաղորդում տալ:
Նախապատրաստվում են նյութեր: