Ես ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իր պրոբլեմն ա. Սասուն Միքայելյանը՝ Կոտայքի մարզպետի մասին
Ես Հայաստանում ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ով իմ հետ խնդիր ունի, իրա պրոբլեմն ա: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իր և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հարաբերություններին:
«Ոչ մեկի հետ խնդիր չունեմ, ի՞նչ համագործակել, առավոտ հելնենք, վազե՞նք իրար հետ»,-ասաց Սասուն Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ հնչում է քննադատություն, որ հռչակված տնտեսական հեղափոխությանը համարժեք քայլեր չեն իրականացվում, շոշափելի արդյունքներ չկան, Սասուն Միքայելյանն արձագանքեց. ««Անցումային ժամանակահատված է, շոշափելի արդյունքներ ընթացքում կերևան»: