Ոստիկանությունը փնտրում է 5-աստղանի հյուրանոցում խուլիգանություն կատարած կնոջը (Տեսանյութ)
Հավայան կղզիների ոստիկանությունը փնտրում է երկու կանանց՝ կապված Հոնոլուլուում 5-աստղանի հյուրանոցի նախասրահում ավազից քանդակն ավերելու հետ, փոխանցում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Royal Hawaiian Hotel-ում տեղական ժամանակով 23:16-ին:
Հյուրանոցի տեսահսկման խցիկը գրանցել է այն պահը, երբ քանդակին են մոտենում 2 կանայք, եւ նրանցից մեկը սկսում է բարձով խփել քանդակին: Կնոջ բարբարոսական գործողությունը տեսանկարահանում է նրա ընկերուհին:
Տեսանյութում երեւում է նաեւ, որ քանդակն ավերելուց հետո վանդալները դեպքի վայրից փախուստի են դիմել: