68 տարի համատեղ կյանքից հետո ամուսինները բացահայտել են երկարատեւ հարաբերությունների գաղտնիքը
Ամերիկյան Վաշինգտոն նահանգից ամուսինները 68 տարի շարունակ կրել են միանման հագուստ և անվանել դա իրենց ամուսնության երկարակեցության գաղտնիքներից մեկը, հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով Metro-ին:
Ֆրենսիս և Ռոզմարի Քլոնցը ծանոթացել են ավագ դպրոցում և ապրել 68 տարի որպես ամուսիններ: Կնոջ խոսքով՝ մի անգամ իր մայրը գնել էր զույգի համար միանման վերնաշապիկ, որից հետո զույգը սկսել էր կրել միմյանց նման հագուստ:
Ռոզմարին ամբողջովին պատասխանատու է Ֆրենսիսի արտաքին տեսքի համար, որը հաճույքով կրում է այն, ինչն ընտրում է տիկինը: