Լիվերպուլի երկրպագուն վնասվածք է հասցրել Ադրիանին
Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը ոտնաթաթի վնասվածքը ստացել է Ստամբուլում «Չելսիի» դեմ Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպման ավարտից հետո խաղադաշտ ներխուժած ֆանատի հարվածի հետեւանքով։ Ադրիանը հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ հետ մղեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի հարվածը՝ դառնալով խաղի հերոսը։
Ցնծության պահին խաղադաշտ է ներխուժել երկրպագու եւ վազել «Լիվերպուլի» ֆուտբոլիստների ուղղությամբ։ Անվտանգության աշխատակիցը փորձել է հեռացնել կարգազանցին, սակայն նրան հրել է դարպասապահի ուղղությամբ։ Այդ դրվագում էլ Ադրիանը վնասվածք է ստացել եւ չի օգնի գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին Անգլիայի առաջնության երկրորդ տուրում։ «Լիվերպուլի» մրցակիցը կլինի «Սաութհեմփթոնը»։
Վնասվածք ունի նաեւ հիմնական դարպասապահ Ալիսոն Բեքերը եւ առաջիկա խաղում «Լիվերպուլի» դարպասը կպաշտպանի երրորդ դարպասապահ, 35-ամյա անգլիացի Էնդի Լոներգանը։
«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 17-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։
Potential Adrian injury...
— LFC blogster (@LFCblogster) 16 августа 2019 г.
Wait for it!pic.twitter.com/NxvpDSoUOs