Վթար՝ «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում. Կան տուժածներ (Տեսանյութ)
Օգոստոսի 16-ին, ժամը 10:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի «Կեչառիս» վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է կողաշրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի աղբատար ավտոմեքենան (վարորդ՝ Քաջիկ Վ., ծնված 1949 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով Քաջիկ Վ.-ը եւ ուղեւոր՝ Գագիկ Ա.-ը (ծնված 1966 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Քաջիկ Վ.-ը եւ Գագիկ Ա.-ը տեղի ուժերով հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել Երեւան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: