Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ 9 գործարարներ, օգոստոսի 14-ին, չորեքշաբթի 18 մլրդ դոլար են կորցրել
Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ 9 գործարարներ, օգոստոսի 14-ին, չորեքշաբթի 18 մլրդ դոլար են կորցրել։ Այս մասին հաղորդում է Forbes-ը։
Նշվում է, որ այդպիսի անկման պատճառն ԱՄՆ-ում ֆոնդային ցուցանիշի անկումն է։
Dow Jones ցուցանիշը 2019-ին առավելագույն անկումն է ապրել։
Այսպես, Ջեֆ Բեզոսը կորցրել է 3․5 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 3․2 մլրդ դոլար, իսկ LVMH ընկերության գլխավոր տնօրեն Բերնար Արնոն՝ շուրջ 3 մլրդ դոլար։