Նոր Արեշում KIA մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օգոստոսի 16-ին՝ ժամը 04:50-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշ 11-րդ փողոցում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Արեշ 11-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Մասամբ այրվել է KIA մակնիշի (վարորդ` Հարություն Հ., ծնված 1991 թ.) ավտոմեքենայի ետնամասը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: