Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2 անդամներին«անպատիվ» է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2 անդամներին՝ սոմալիացի Իլհան Օմարին եւ պաղեստինցի Ռաշիդ Թլաիբին «անպատիվ» է անվանել: Դեմոկրատական կուսակցության այսպես կոչված «պրոգրեսիվ» թեւի 2 անդամների նկատմամբ կոշտ քննադատության պատճառ է դարձել Մերձավոր Արեւելք նրանց ուղեւորությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իսրայելը թուլություն կցուցաբերի, եթե նրանց թույլ տա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 2 անդամների՝ Իլհան Օմարի եւ Ռաշիդ Թլաիբի մուտքը երկիր: Նրանք ատում են Իսրայելն ու հրեա ժողովրդին, եւ ոչ մի խոսք ու գործ չի կարող փոխել նրանց դիրքորոշումը: Մինեսոտա եւ Միչիգան նահանգների համար բարդ կլինի նրանց կրկին ընտրելը: Նրանք անպատիվ են»,- Twitter-ում գրել է Թրամփը: