Կիրյոսը տաղանդավոր թենիսիստ է, բայց նա հաստատ խնդիրներ ունի գլխի հետ կապված. Կարեն Խաչանով
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիի «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանում ավստրալացի Նիկ Կիրյոսին հաղթելուց հետո մրցակցի մասին խոսել է հեգնանքով։
Հանդիպման ժամանակ Կիրյոսը հաճախ է վիճել մրցավարի հետ եւ բղավել նրա ուղղությամբ։ Խաչանովը հաղթել է 6:7(4), 7:6(3), 6:2 հաշվով։
«Կիրյոսը տաղանդավոր թենիսիստ է, բայց նա հաստատ խնդիրներ ունի գլխի հետ կապված։ Ինձ համար շատ բարդ հանդիպում էր եւ ուրախ եմ, որ կարողացա հաղթել»,- Խաչանովի խոսքը մեջբերում է Sportbox-ը։
Քառորդ եզրափակիչում հայ մարզիկի մրցակիցը կլինի ֆրանսիացի Լյուկա Պուին։