Սյունիքի մարզի Սյունիք գյուղում գտնվող անասնագոմի տանիքում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
Տեսնել լրահոսը
Սյունիք գյուղում հրդեհվել է 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ
17:17, 15.08.2019
Տարածաշրջան:Հայաստան
Թեմա: Պատահարներ
Օգոստոսի 14-ին, ժամը 16:05-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Սյունիք գյուղի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող անասնագոմի տանիքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:13-ին, մարվել 06:45-ին:
Անասնագոմի տանիքում այրվել է մոտ 5000 հակ անասնակեր, սատկել՝ 6 հորթ: