Գենդերային խտրականության պատճառով 9-ամյա աղջիկը դատի է տվել Բեռլինի տղաների ամենահին երգչախմբին
9-ամյա աղջիկը գենդերային խտրականության պատճառով դատի է տվել Բեռլինի տղաների ամենահին երգչախմբին: Նա պնդում է, որ սեռի պատճառով իրեն հրաժարվել են ընդունել երգչախմբում, հաղորդում է AP-ն:
Պետական եւ մայր տաճարի երգչախումբը Գերմանիայի ամենահայտնի տղաների երգչախմբերից է, որը հիմնադրվել է 1465 թվականին Ֆրեդերիկ 2-րդի կողմից: 554 տարվա գոյության ընթացքում այնտեղ երբեք աղջիկներ չեն երգել:
Աղջիկը երգչախմբում լսումներն անցել է մարտին, սակայն նրան չեն ընդունել:
Երգչախումբը պնդում է, որ որոշումը կապված չէ սեռի հետ եւ աղջկան կընդունեին, եթե նա արտասովոր տաղանդ եւ մոտիվացիա դրսեւորեր եւ եթե «նրա ձայնը համապատասխաներ տղաների երգչախմբի ցանկալի ձայնային բնութագրիչներին»:
Աղջկա մայրը, որը բողոք էր ներկայացրել աղջկա անունից, պնդում է, որ երգչախմբի մերժումը խտրականություն է եւ խախտում է նրա հավասար հնարավորությունների իրավունքը:
5-25 տարեկան մոտ 250 տղաներ եւ երիտասարդներ մտնում են պետական եւ մայր տաճարի երգչախմբի 11 տարբեր երգչախմբերի կազմում:
Նրանք ելույթ են ունենում քաղաքի գլխավոր մայր տաճարում եւ հյուրախաղեր ունենում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում եւ Իսրայելում: