ԱՄՆ-ն փորձում է արգելափակել Grace 1 իրանական նավթային լցանավի ազատումը
ԱՄՆ-ն փորձում է արգելափակել Grace 1 իրանական նավթային լցանավի ազատումը, որը հուլիսին բռնագրավվել էր Ջիբլարթրի իշխանությունների կողմից:
CNN-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը վերջին պահին դիմում է ներկայացրել, որպեսզի արգելափակի լցանավի ազատումը:
Ջիբրալթարի գլխավոր դատախազ Ջոզեֆ Տրիայն ասել է, որ դիմումը ներկայացվել է հինգշաբթի առավոտյան Գերագույն դատարանում կարճ լսման ժամանակ:
Դատարանի որոշումն այն մասին՝ կարող է արդյոք լցանավն ազատվել, սպասվում էր հենց այդ պահին, սակայն այժմ ԱՄՆ-ի դիմումի պատռճառով այն հետաձգվել է մինչեւ օրվա վերջ:
Դատավորը լսումների ժամանակ ասել է, որ նավը կազատվեր, եթե չլիներ ԱՄՆ-ի միջամտությունը:
Ջիբրալթարի գլխավոր դատախազի խոսնակը հայտարարել է, որ 1 լցանավի կապիտանը եւ երեք սպաները ազատ կարձակվեն:
Հուլիսի 4-ին բրիտանական ծովային հետեւակները եւ իրավապահ մարմինները գրոհել էին նավը՝ կարծելով, որ այն տեղափոխել է Սիրիայի համար նախատեսված նավթը, ինչը Եվրամիության պատժամիջոցների խախտում կլիներ:
«Մենք հիմքեր ունենք կարծելու, որ Grace 1-ը հում նավթ է տեղափոխել Սիրիայի Baniyas նավթավերամշակող գործարան», - ասել է Իսպանիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ջոզեպ Բորելը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն Բրիտանիային խնդրել էձերբակալել նավը: