Հայաստանի վարչապետը չընդունեց Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին (Տեսանյութ)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վկայակոչելով ծանրաբեռնվածությունը, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներին չընդունեց:
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա է ընթանում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Ամուլսարի շահագործման դեմ բողոքող ակցիայի մասնակիցները կառավարության անդամներին կոչ արեցին չթաքնվել ոստիկանների մեջքի հետևում: Նրանք պնդում են, որ Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու միտում ունենալով:
Յ. Իվանյանի խոսքով՝ Ամուլսարի հանքավայրի մշակման հնարավոր ազդեցության փորձաքննության արդյունքները վկայում են, որ ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն: Քննության ընթացքում տվյալներ չեն ստացվել հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրի վնասի մասին տեղեկությունները դիտավորյալ թաքցնելու մասին:
Սակայն ակցիայի մասնակիցները փաստաթղթերից հատվածներ են հրապարակում, որոնք հակառակի մասին են վկայում՝ շրջակա միջավայրի վրա հանքավայրի մշակման մեծ վտանգավորության, ստոգետնյա ջրերի համակարգի բաղադրիչների թերագնահատման, ստորգետնյա ջրերի հաշվեկշռի մասին տվյաների գերագնահատման: