Սեուլը պատրաստ է աշխատել Տոկիոյի հետ՝ տարածաշրջանում «արդար առևտուր և համագործակցություն» ապահովելու համար:
Սեուլը և Տոկիոն տևական ժամանակ է վիճում են 20-րդ դարի առաջին կեսին Ճապոնիայի կողմից հարկադիր աշխատանքի օգտագործման հարցով:
Երկու հարևանները ներքաշված են առևտրային պատերազմի մեջ, որի արդյունքում նրանք այս ամիս միմյանց բացառել են հուսալի առևտրային գործընկերների ցուցակից, ինչն անհանգստություն է առաջացրել մատակարարումների գլոբալ շղթաների հետ կապված:
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տոկիոն արտահանման սահմանափակումներ է կիրառել, որոնք որոշիչ նշանակություն ունեն տեխնոլոգիական հսկաների համար, ինչպիսիք Samsung-ն է՝ Հարավայաին Կորեայում մի շարք դատական որոշումներից հետո, որոնց համաձայն ճապոնական ընկերությունները պետք է վճարեն զինվորական աշխատուժի հմար:
Սակայն Մուն Չժեինը փորձել է նվազեցնել լարվածության աստիճանը ՝ ասելով, որ Սեուլը պատրաստ է աշխատել Տոկիոյի հետ ՝ տարածաշրջանում «արդար առևտուր և համագործակցություն» ապահովելու համար:
«Եթե Ճապոնիան ընտրի երկխոսության և համագործակցության ճանապարհը, մենք ուրախությամբ նրանց ձեռք կմեկնենք», - ասել է Մունը 1910-45 թվականներին Ճապոնիայի իշխանությունից Կորեայի ազատագրման տարեդարձին նվիրված իր ելույթում:
«Մտածել անցյալի մասին չի նշանակում կառչել անցյալից, սակայն հաղթահարել այն, ինչ եղել է և շարժվել դեպի ապագա», -ասել է նա:
«Մենք հույս ունենք, որ Ճապոնիայն առաջատար դեր կունենա Արևելյան Ասիայում խաղաղությանը և բարգավաճմանը նպաստելու համար՝ միաժամանակ նայելով անցյալին, որը դժբախտություն է բերել հարևան երկրներին»:
Տոկիոն պնդում է, որ ռազմական ժամանակի փոխհատուցման բոլոր հարցերը կարգավորվել են 1965 թվականի պայմանագրին համապատասխան, որը վերականգնել է դիվանագիտական հարաբերությունները, և նախկին գաղութի համար ներառել մոտ 800 միլիոն դոլարի դրամաշնորհների փաթեթ և էժան վարկեր: