Ինչպես են «Արարատ-Արմենիային» դիմավորել Բագրատաշենի մաքսատանը (Տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներն ու մարզիչները վերադառնում են Երեւան, հայտնում է ակումբի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Բագրատաշենի մաքսակետում «Արարատ-Արմենիայի» պատվիրակությանը դիմավորել են աղուհացով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Եվրոպայի լիգայի որակավորման չորրորդ փուլ՝ հաղթահարելով Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» արգելքը: