Ֆաբրեգասը որակազրկվել է 3 խաղով
Ֆրանսիական «Մոնակոյի» և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը Ֆրանսիայի առաջնությունում որակազրկվել է 3 խաղով:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդմամբ՝ Ֆաբրեգասը բաց կթողնի «Մեցի», «Նիմի» և «Ստրասբուրգի» հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասը Ֆրանսիայի առաջնության առաջին տուրի՝ «Լիոնի» հետ խաղում մրցակցի ֆուտբոլիստի նկատմամբ կանոնները խախտելու համար հեռացվել էր խաղադաշտից:
«Մոնակոն» պարտություն էր կրել 0:3 հաշվով: