Մեսսին չի մասնակցի «Բարսելոնայի» առաջիկա խաղին
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին չի մասնակցի Իսպանիայի առաջնության առաջին տուրի՝ Բիլբաոյի «Աթլետիկի» հետ խաղին:
Sport.es-ի հաղորդմամբ՝ Մեսսին ֆիզիկապես պատրաստ է մասնակցել հանդիպմանը, սակայն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ցանկանում վտանգի ենթարկել 32-ամյա հարձակվողի առողջությունը:
«Բարսելոնան» «Աթլետիկ Բիլբաոյին» կհյուրընկալվի օգոստոսի 16-ին: