Մալավիայում ալբինիզմով տառապող մարդկանց վրա հարձակումների աճ է գրանցվել, նրանց մարմնի մասերը հաճախ օգտագործում են մոգական ծեսերի ժամանակ. 3 անձ մահապատժի է դատապարտվել ալբինոսի սպանության համար
Մալավիայում դատարանը 2 տղամարդու և մեկ կնոջ մահապատժի է դատապարտել ալբինոսի սպանության համար:
Մալավիայում 2014թ.-ից ալբինիզմով տառապող մարդկանց վրա հարձակումների աճ է գրանցվել, հաղորդում է AFP-ը: Նման մարդկանց մարմնի մասերը հաճախ օգտագործում են մոգական ծեսերի ժամանակ, որպեսզի հարստություն և հաջողություն բերեն:
Դատարանը Դուգլաս Մվալեին, Ֆոնտինո Ֆոլոսանիին և Սոֆի Ջերեին 2015թ. Պրիսկոտտ Պեպուզանիի սպանության համար մեղավոր է ճանաչել: Սպանության ժամանակ նրանք մետաղյա ձող և քլունգ են օգտագործել: Նրան կտրել են Պեպուզանիի վերջույթներն ու մնացորդները թաղել այգում:
Դա վերջին 3 ամսվա ընթացքում կայացված երկրորդ նման վճիռն է: Ավելի վաղ մահապատիժ էր սահմանվել 19-ամյա ալբինոս Մֆատսո Պենսուլոյի սպանության համար:
Երկրի նախագահ Պիտեր Մուտարիկան մարտին հանձնաժողով էր ձևավորել նման դեպքերի հետաքննության համար:
Ալբինոսները հաճախ են դաժան հարձակումների զոհ դառնում աշխարհի ամենաաղքատ և այլ երկրների օգնությունից կախում ունեցող երկրում՝ Մալավիայում: