Հակառակորդի կողմից վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողին տեղափոխել են Երևան
Ճամբարակում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային իրավորում ստացած 37–ամյա պայմանագրային զինծառայողին երեկ՝ օգոստոսի 13–ին Ճամբարակի առողջության կենտրոնում վիրահատել են։ Այս մասին News.am-ին հայտնել է Ճամբարակի առողջության կենտրոնի տնօրեն Արմենակ Մելքումյանը։ Նա նշել է, որ զինծառայողն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով։ Զինծառայողին վիրահատելու համար Երևանից Ճամբարակ են ժամանել զինվորական հոսպիտալի բժիշկներ։
ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ զինծառայողին երեկ տեղափոխել են Երևան՝ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 13-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով Գեղարքունիքի մարզում զինծառայող է հրազենային վնասվածք ստացել պայմանագրային զինծառայող Արտակ Օ-ն։ Փաստի առթիվ սպանության փորձի հատկանիշներով Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։