Հնդկաստանի և Պակիստանի սահմանապահները քաղցրեղենի փոխանակման ավանդական արարողություն չեն անցկացրել
Պակիստանցի և հնդիկ սահմանապահները Պակիստանի օրվա կապակցությամբ քաղցրեղենի փոխանակման ավանդական արարողություն չեն անցկացրել, հայտնում է ANI-ն:
Սովորաբար այսպիսի արարողությունն անցկացվում է Փենջաբում սահմանի Վագա միակ հետիոտնային անցումում:
Ավելի վաղ հնդիկ սահմանապահները փորձել էին պակիստանցիներին հյուրասիրություն փոխանցել՝ կապված Իդ ալ Ադհա տոնակատարության հետ, սակայն նրանք նվերները չէին ընդունել:
Սահմանի 2 կողմում զինվորականները ավանդաբար միմյանց քաղցրեղեն են նվիրում կրոնական և ազգային տոների ժամանակ, բացառությամբ Նյու Դելիի և Իսլամաբադի միջեւ լարվածության ժամանակահատվածներում: Այսպիսով, այս արարողությունը հանդես է գալիս որպես 2 երկրների հարաբերությունների մակարդակի ցուցիանիշ:
Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր Ջամու եւ Քաշմիր նահանգը վերացնելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունք ունեն, քան նահանգը) ստեղծելու մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել էր Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս: Իսլամաբադն այս որոշումը խստորեն դատապարտել էր: