Իկարդին հրաժարվել է տեղափոխվել «Ինտերի» հետ համաձայնության հասած «Ռոմա»
Միլանի «Ինտերն» ու «Ռոման» համաձայնության են հասել 26-ամյա արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերի հարցում, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է տեղափոխվել «Ռոմա», հաղորդում է Football Italia-ն։
«Ռոման» Իկարդիի համար պետք է վճարեր 50 միլիոն եվրո եւ «Ինտերին» տրամադրեր նաեւ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի տրանսֆերային իրավունքը, սակայն Իկարդին ցանկանում է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։
Sky Sport Italia-ն հայտնում է, որ Իկարդին համաձայնության է հասել «Յուվենտուսի» հետ հինգ տարվա անձնական պայմանագրի վերաբերյալ՝ տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձով։