Կիևյան կամրջից իրեն ցած նետած 24-ամյա աղջիկը մահացել է
Օգոստոսի 7-ին Երևանի Կիևյան կամրջից իրեն նետած 24-ամյա աղջիկը երեկ՝ օգոստոսի 13-ին, մահացել է։
Օրեր շարունակ աղջիկը գտնվում էր կոմայի մեջ, նրան արհեստական շնչառության ապարատ է միացված, վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։
Հիշեցնենք, որ աղջիկը բազմաթիվ կոտրվածքներ ուներ՝ գլխի, կրծքավանդակի, որովայնի հատվածներում։
Ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ օգոստոսի 7-ին, ժամը 10:43-ին «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն էր գործել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Քաղաքացին (մոտ 24 տարեկան իգական սեռի ներկայացուցիչ) կենդանության նշաններ էր ցույց տվել:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին. վերջինս հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տևական ժամանակ պայքարում էին աղջկա կյանքի համար: