«Եթե մենք ուռչում էինք ամեն բան ստիպված ուտելուց ու սովից, որոշները ուռել են ու փքվել փողի իշխանությունից». Իլյա Ռեզնիկը՝ Օլգա Բուզովային (տեսանյութ)
Օլգա Բուզովան հավանաբար վերջին տարիների գլխավոր նյուզմեյքերն է։ Սոցիալական ցանցում նրա գրեթե յուրաքանչյուր հրապարակում նորությունների առիթ է դառնում։ Օրերես աստղը կարճ հոլովակ է հրապարակել, որում պատկերված է ուտելու ընթացքում։ Երբ նրա ափսեն դատարկվում է, նա լպստում է այն, ինչից հետո ասում է՝ «Ես «блокадница» եմ»։ Նա հոլովակը մակագրել է հետևյալ կերպ. «Բռնացրի՞ք։ Ընդհանրապես ես լեդի եմ, բայց տանը կարելի է»։
Բուզովայի հետևորդները չեն գնահատել այդ արտահայտությունն ու նշել են, որ հարկավոր չէ առանց մտածելու այդպիսի բառեր գործածել։ «Նույնիսկ մի համարձակվիր գործածել այդ սուրբ բառը», «Օլյային մի փոքր համակրակնքով եմ վերաբերվում: Բայց այդ բառն առհասարակ տեղին չէր»,- գրել են դժգոհ հետևորդները։
Պետերբուրիգից գրող Ալեքսանդր Պելևինը «ВКонтакте»-ի իր ջում կասկածներ է արտահայտել նրա IQ-ի մակարդակի վերաբերյալ. «Հասկանում եմ՝ դժվար է վերահսկել խոսքը, երբ գանգատուփում նույնիսկ շատ բարակ նյարդ չկա»։
Իլյա Ռեզնիկը ևս սուր քննադատությամբ է հանդես եկել այդ արտահայտության վերաբերյալ:
«Եթե մենք ուռչում էինք ամեն բան ստիպված ուտելուց ու սովից, որոշները ուռել են ու փքվել փողի իշխանությունից: Ինչպես կարելի է ծաղրել մարդկանց, ովքեր իրենց կյանքերի համար են պայքարել՝ սովի ու կտտանքների ենթարկվել: Խոսելուց առաջ մտածել է պետք, եթե կա՝ ինչով մտածել»,- ասել է նա:
Տեսանյութն՝ այստեղ: