Անգելա Մերկելը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում պաշտպանական ծախսերի հետագա մեծացման նպատակով Բեռլինի հակվածությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ լրջորեն է վերաբերվում պաշտպանական ծախսերի հետագա մեծացման նպատակով Բեռլինի հակվածությանը, հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիային բազմիցս քննադատել է պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ից մինչեւ 2% մեծացնել չկարողանալու մեջ, ինչպես դա պահանջում է ՆԱՏՕ-ն:
Անցած շաբաթ Գերմանիայում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Բեռլինը չի ցանկանում շատ գումար ծախսել պաշտպանության վրա, եւ պաշտպանական նպատակով ԱՄՆ զորքերին մշտապես ապավինումը «հարձակողական» բնույթ է կրում:
«Մենք ցանկանում ենք մինչեւ 2024թ. հասնել 1,5%-ի: Եվ դա մեր ընդհանուր խնդիրն է: Ընթացիկ բյուջեում պաշտպանական ծախսերի եւս մեկ մեծացում կլինի, եւ դա 2020թ. կբարձրացնի Գերմանիայի ծախսերի մակարդակը մինչեւ 1,41%: Դեռ շատ աշխատանք պետք է կատարենք մոտակա մի քանի տարում»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ գերմանիան փաստացի չի խախտել ՆԱՏՕ-ի՝ պաշտպանական ծախսերի մասին 2014թ. Ուելսի գագաթնաժողովի ժամանակ կնքված համաձայնագիրը, քանի որ ադ ժամանակ անդամ երկրները համաձայնել էին պաշտպանական ծախսերը մեծացնել մինչեւ 2%: