Մոին նավահանգստում բեռների ստուգման ժամանակ առգրավվել է ավելի քան 500 կգ կոկաին
Կոստա Ռիկայում՝ Մոին նավահանգստում (Լիմոն արեւելյան նահանգ) բեռների ստուգման ժամանակ առգրավվել է ավելի քան 500 կգ կոկաին: Թմրանյութերի խմբաքանակը հայտնաբերվել է կոնտեյներում, որը ժամանել է Կոլումբիայից եւ ուղեւորվել է Իտալիա, երկուշաբթի հաղորդում է EFE-ն՝ վկայակոչելով Հանրային անվտանգության նախարարությանը:
Կոնտեյներում գտնվել են պլաստամսե իրեր, սակայն դրանում թաքնված է եղել կոկաինի խմբաքանակ: Ոստիկանները 20 ճամպրուկներում ընդհանուր 504 կգ քաշով թրմանյութեր են հայտնաբերել:
Օգոստոսի 4-ին Մոին նավահանգստում ոստիկանությունը 240 կգ քաշով կոկաինի խմբաքանակ էր հայտնաբերել: Այն ժամանել էր Պանամայից եւ պետք է առաքվեր Բելգիա:
Մաքսանենգները հաճախ են օգտագործում Կոստա Ռիկայի տարածքը եւ ափամերձ ջրերը Հարավային Ամերիկայից թմրանյութերի խմբաքանակները ԱՄՆ եւ եվրոպական երկրներ ուղարկելու համար:
Պաշտոնական տվյալներով՝ տարվա սկզբից Կենտրոնական Ամերիկայի երկրից առգարվվել է 28 տոննա թմրանյութ: 2018 թվականի արդյունքներով՝ մաքսանենգներից առգրավվել է 33.6 տոննա կոկաին: