Քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ»ի հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանն ու «Էլիպս»-ի գլխավոր հաշվապահը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Հայաստանի քննչական կոմիտեի առանձնապես ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել են «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը և «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք քիչ առաջ իրենց աշխատավայրից ոստիկանության հատուկջոկատայինների ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի քննչական կոմիտե։
Ալեքսանդր Զաքարյանը և Սահականույշ Սահակյանը ձերբակալվել են ՔՕ 178–րդ հոդվածի 3–րդ մասի 1–ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղեծը) հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում։