Ղրղզստանի ՆԳ փոխնախարարին Ատամբաևի ձերբակալությունից հետո աշխատանքից ազատել են
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալիյ Աբիլգազիևը հրամանագիր է ստորագրել ՆԳ փոխնախարար Կուրսամ Ասանովի ազատման մասին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի ձերբակալության շուրջ իրադարձությունների ծառայողական հետաքննության արդյունքներով, հաղորդել է ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Ղրղզական ոստիկանության շահերի դավաճանության եւ վստահության կորստի համար ծառայողական հետաքննության արդյունքներով առաջարկ է արվել զբաղեցված պաշտոնից ՆԳ փոխնարարին ազատելու մասին», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Ատամբաևին ցմահ ազատազրկում է սպառնում
Հիշեցնենք նաև, որ Ղրղզստանի դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, թե հատուկջոկատայինի մահը Ատամբաևի ձեռքի գործն է: