«Բարսելոնայի» ներկայացուցիչները մեկնել են Փարիզ
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարության ներկայացուցիչներն օգոստոսի 13-ին մեկնել են Փարիզ, որտեղ հանդիպելու են ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ, հայտնում է Sport.es-ը:
Փարիզ են մեկնել «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի անդամ Խավիեր Բորդասը և ակումբի տեխնիկական աշխատակից Էրիկ Աբիդալը :
ՊՍԺ-ի մարզական տնօրենի հետ հանդիպման ժամանակ «Բարսելոնան» Նեյմարի տրանսֆերի դիմաց կառաջարկի թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի տրանսֆերային իրավունքը և ևս 80 միլիոն եվրո: Սպասվում է, որ կողմերը համաձայնության կգան արդեն այսօր:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՊՍԺ-ն ակումբի խանութներում վաճառքից հանել է Նեյմարի համզգեստը: