Եղանակը Հայայաստանում
Հայաստանում օգոստոսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան` 3-8 մ/վ։
Երեկոյան Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Արարատյան դաշտավայրի մեծ մասում օդերևութաբանները կանխատեսում են քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով, որից հետո մինչև շաբաթվա վերջ չի փոխվի: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +34+35:
Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +31+33,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,
Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +24+28,
Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը` +28+33,
Արագածոտնի լեռներում գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը՝ +32+34,
Արարատում գիշերը` +15+20, ցերեկը՝ +34+35,
Արմավիրում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +34+35,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+20, ցերեկը՝ +34+35,
Սյունիքի հովիտներում` գիշերը` +16+20, ցերեկը՝ +32+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +25+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +15+17, ցերեկը՝ +26+30 (հովիտներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+35):